Տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելու եզակի ճանապարհը Ադրբեջանի բռնակալության ներքո հեծեծող ժողովուրդների ապագաղութացումն է, ինչպես Բաքվում են սիրում ասել` «деколонизация»:
Բռնակալության ներքո գտնվող ժողովուրդները պետք է կարողանան ստանալ իրենց բնական իրավունքներն իրացնելու արդար հնարավորություն` ստեղծելու սեփական պետականություն։
Իսկ Թալիշ-Մուղանյան Հանրապետության ծնունդը հնարավոր է բացառապես այն դեպքում, երբ թալիշ ժողովուրդը կորոշի տեր կանգնել սեփական բախտին ու ճակատագրին և չձուլվել զավթիչ ազերիների կամքին ու ցանկություններին։
Արա Պողոսյան